2016-ի ապրիլի այս օրերին մենք դեռ չգիտեինք անուններ, մենք դեռ չգիտեինք` ի՞նչ է կատարվել ու ի՞նչ է կատարվում և ինչո՞վ է ավարտվելու այն, ինչ մեզ համար դեռ անուն չուներ` հարձակու՞մ, պատերա՞զմ, ագրեսիա՞:
Էքզիտ պոլերը ցույց են տալիս, որ մունիցիպալ ընտրություններում, որ դիտարկվում են նախագահի նկատմամբ վստահության հանրաքվե, մայրաքաղաքում հաղթում է ընդդիմությունը: Ընտրություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքային այցով Ավստրիայի հանրապետությունում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հայաստանի քաղաքացիներին առաջարկում եմ փորձել հասկանալ, թե մարտի 10-ին և 12-ին ինչ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին։ Այն եղել է Հայաստանից ու Արցախից ոչ շատ հեռու, և մենք պարտավոր ենք հասկանալու, թե ով և ինչ է սադրում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ։
Եվ այսպես՝ այսօր Վիեննայում տեղի կունենա Փաշինյան-Ալիև երկար գովազդվող հանդիպումը, որը, ըստ էության, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն է Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարների միջև նախորդ բոլոր շփումներին տրվել են տարատեսակ անվանումներ՝ ծանոթություն, խորհրդակցություն և այլն։
Կարսի մասին աշխարհի ամենահանճարեղ վեպը գրվեց ու …չհասկացվեց: «Սույն իմ այս պոեմանման վեպը» դատական եզրակացություն էր, քրեական մեղադրանք: Չհասկացվեց: ՈՒ շատ մեծ չափազանցություն է ասելը, որ Չարենցն ընդհանրապես հասկացվեց: Ամբողջ 20-րդ դարում: 21-ում էլ: Նա հանճար է, որ հենց այնպես ընծայվեց Հայաստանին:
Մարտի 19-ին հանրության առաջ բազմաժամյա հայտարարություններով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքում պետության ղեկավարի ելույթը, այն էլ հասարակությանը չափազանց հուզող օրակարգով, կլիներ ուսումնասիրության ու մանրակրկիտ վերլուծության առարկա։
Այդպես է կոչվում Սեմ Բոբրիկի մեկ գործողությամբ կատակերգությունը, որ բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը: Առաջին ներկայացումը 2018-ի հոկտեմբերի 5-ին էր: Բեմադրիչը` Ժան Նշանյան: Իրականում կատակերգություն չէ, այլ դրամա:
Երկու տարի սպասելուց հետո ամերիկացիները որոշ նախնական պատասխաններ ստացան 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կիրակի օրը տեղեկացրեց, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը գործարք չի հայտնաբերել Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական արշավի մասնակիցների և ռուսական կողմի ջանքերի միջև 2016-ին` գրում է The Washington Post-ը:
Հրեական ուրախ տոնի` Պուրիմի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Իսրայելի իրավունքը Գոլանի բարձունքների վրա: Նոր երկրաշարժ Մերձավոր Արևելքում: Այդպես է թղթի վրա, տեղեկատվական ու սոցիալական ցանցերում: Իրականում Իրայելին ընդառաջ ԱՄՆ նոր քայլը չի ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ նվազեցնելու է առկայծող կոնֆլիկտի լարումը:
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...